Վերջին երեք ամիսներին ազատամարտիկներն իրենց իրավունքների պաշտպանության համար պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են 3 խմբի: Մի խումբը պահանջում է, որպեսզի սոցիալական բարենպաստ պայմաններ ստեղծվեն իրենց ընտանիքների համար, մի խումբը ցանկանում է իշխանափոխություն, արդարության վերականգնում, իսկ մի խումբն էլ ուղղակի տարբեր անհասկանալի «ցանկություններ» է հայտնում՝ օրենք ընդունելու մասին: Բնականաբար, այս պայքարն ունի ուղղորդողներ, որոնցից ամեն մեկն իր կամքն է թելադրում: «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկների հիմնական պայքարը մեկ ուղղություն ունի. «Տղաները պայքարում են ուժեղ երկիր ունենալու համար: Ցանկացած նորմալ մարդ, Հայաստանի վիճակը տեսնելով, ուզում է, որ այս իշխանությունը հեռանա: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ նորմալ մարդ ասի՝ չէ՛, մենք ուզում ենք, որ սրանք մնան»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ