Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւա՛ն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ դիմել է ՀՀ վարչական դատարան` բողոքարկելով Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը: Թեեւ քաղաքապետը կասեցրել է այն, իսկ ուղեվարձը կրկին դարձել է 100 դրամ, սակայն Բախշյանը վկայակոչել է մի շարք օրենքներ, որոնք, ըստ նրա, հիմք են որոշումն ընդհանրապես անվավեր ճանաչելու համար:
ԲԱՆԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ