ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ տան իմ մասնաբաժինը նվիրատվություն կատարել իմ հարազատներին՝ հորեղբորս ընտանիքին: Ուզում եմ իմանալ, թե որ բաժնից պետք է սկսվի այդ գործընթացը: Ո՞ւր դիմեմ, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնեմ եւ ինչքա՞ն մուծումներ կատարեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անշարժ գույքի նկատմամբ քաղաքացու իրավունքները (տվյալ դեպքում սեփականության իրավունքը) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստացել են պետական գրանցում, ապա քաղաքացին իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը կարող է օտարել, որի համար կարող է դիմել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ նոտարական գրասենյակ: Գործողությունների հաջորդականությունը.
1. անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն օտարելու համար սահմանված կարգով պետք է դիմել կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ եւ ստանալ տվյալ գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն՝ միասնական տեղեկանք: Վերը նշված օրենքի 73-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ միասնական տեղեկանք ստանալու համար նախատեսված է 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ վճար (տեղեկատվության տրամադրման վճարների մասով արտոնություններ ունենալու դեպքում նշված օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ սահմանված վճարները գանձվում են 50%-ի չափով):
գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եվ այսպես, քաղաքացին պետք է վերցնի համապատասխան թղթերն ու կատարի պահանջված մուծումը՝ գործին ընթացք տալու համար: