Հրապարակ.Վարչապետին խորհուրդ էին տվել Սերժ Սարգսյանի բացակայությունն օգտագործել հօգուտ իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կառավարությանը մերձ աղբյուրները հաղորդում են, որ Տիգրան Սարգսյանին ոմանք խորհուրդ են տվել Սերժ Սարգսյանի երկարատև արձակուրդը “ծածկել” և նախագահի բացակայությունն իր համար հնարավորինս արդյունավետ “օգտագործել”, և նա որոշել է այս օրերին ակտիվորեն շրջել Հայաստանով մեկ, ներկայանալ հասարակությանը, ցույց տալ, որ աշխատում է։ Սա է պատճառը, որ նա օրական մի քանի այցելություն էր ունենում, և այդ բոլոր այցելությունները լայնորեն լուսաբանվում էին հեռուստատեսությամբ։ Այս առումով, իշխանական փիառշչիկները կիթառով “Բարով եկար, սիրուն կռունկ” երգելը համարում են արևմտյան ժողովրդավարության մակարդակի քայլ, որը շատ է նպաստել վարչապետի հեղինակության բարձրացմանը”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս