Ապացուցված է՝ Ադրբեջանը կանխավ մշակել է լայնածավալ ռազմական գործողությունների պլան: Պաշտպանության նախարարությունն այսօր լրատվամիջոցների ուշադրությանը ներկայացրեց ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի մարտական փաստաթղթերը:
Հակառակորդի խոցված ուղղաթիռից հայտնաբերված սույն փաստաթղթերը հիմնավոր ապացույցն են այն բանի, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։
ArmLur.am-ը ներկայացնում է ՀՀ ՊՆ-ի կողմից ներկայացված փաստաթղթերն ու այլ իրեր: