Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է խոտհունձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ Գարնան ամիսներին տեղումնառատ եղանակով պայմանավորված` այս տարի խոտհունձը մայրաքաղաքի վարչական շրջաններում սովորականից շուտ է մեկնարկել:

Խոտհունձն իրականացվում է գլխավոր ու երկրորդական փողոցների միջնաշերտերում, ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածներում, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, բուժհիմնարկների և բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում։ Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին հանձնարարական է տրված խիստ հետևողական լինել`խոտհունձը ժամանակին կազմակերպելու համար։




Լրահոս