Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու մեջ կասկածվող երիտասարդը հաշվառված է հոգեբուժարանում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանի տան վրա նռնակ նետելու մեջ կասկածվող Հովհաննես Մուրադյանը երկար ժամանակ բուժում է ստանում հոգեբուժարանում: Նա հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:




Լրահոս