«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին օրերին գաղտնի հանդիպումներ է ունենում իր մերձավոր շրջապատի հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ վարչապետի այլ սիրելիներ: Նրանք հանդիպում են հիմնականում երեկոյան ժամերին եւ ինչ-որ բաներ քննարկում: Թե ինչ, «Ժողովուրդ»-ին առայժմ չհաջողվեց ճշտել: Նշենք, որ այս իրավիճակը որոշակի անհանգստություն է առաջացրել որոշ ՀՀԿ-ականների շրջանում: Նույնիսկ տեսակետ կա, թե Տ. Սարգսյանն իր համար առանձին քաղաքական թիմ է պատրաստում՝ ապագա զարգացումներին «դիմագրավելու» համար: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հարցը պարզել ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանից, սակայն վերջինս ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ