ՍՏԵԼՈՒ ՓՈՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց «Դի Սի Էյ» ադամանդագործական ընկերությունից Հարությունյան ներկայացած աշխատակիցը եւ հայտնեց, որ իրենց ընկերությունը ենթարկվել է աուդիտի եւ ստացել դրական եզրակացություն, ու մենք սխալվել ենք՝ նրանց ներառելով «սեւ ցուցակում» հայտնվածների մեջ: Երբ ընկերությունից պահանջեցինք ներկայացնել աուդիտի եզրակացությունը, պարզվեց, որ փաստացի եզրակացության մեջ ստացած կարծիքը մասամբ է դրական, այսինքն՝ վերապահումով դրական: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած ցանկում ընկերության նկատմամբ արտահայտած կարծիքի տեսակը նշված է ձեւափոխված: Իսկ կարծիքի ձեւափոխված տեսակը համարվում է ոչ դրական:
Մեջբերում ենք եզրակացությունից. «Ընկերությունը, համաձայն թիվ 16 «Հիմնական միջոցներ» հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտի, չի կատարել բավարար բացահայտումներ վերագնահատված արժեքով հաշվառվող հիմնական միջոցների եւ ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներկայացված 78,846 հազար դրամ վերագնահատման պահուստի վերաբերյալ, ինչը մեզ հնարավորություն չի տվել համոզվել այդ գումարի ճշտության հարցում»: Ի դեպ, այս ընկերությունը պատկանում է նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանին, որն էլ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է:




Լրահոս