ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ո՛չ, կարծում եմ՝ ինքը՝ Սուրեն Խաչատրյանը, նույնիսկ նման խոսակցություն էլ չի վարում, մտքով էլ չի անցնում»:

Գալուստ Սահակյան «168 ժամ»

Գալուստ Գրիգորիչը, փաստորեն, ոչ միայն ամեն ինչ լղոզելու թիվ 1 արվեստագետն է, այլեւ համատեղության կարգով նաեւ Սուրիկ Խաչատրյանի միտքը, այլապես ՀՀԿ-ական ծերակույտի կարկառուն ներկայացուցիչն ինչպե՞ս կարող էր իմանալ, թե ինչ է անցնում Լիսկայի մտքով: Ահա եւ բացահայտեցինք Գալուստ Գծատեր Սահակյանի հերթական տաղանդը՝ նա նաեւ ՄԻՏՔ է, այն էլ ո՜ւմ միտքը: Ամեն դեպքում, Սահակյանի այս խոսքը հուսադրող է, քանի որ այն չի գուժում Լիսկայի հաջորդ հնարավոր գալուստի մասին: Եվ դա ուրախալի է, որովհետեւ Լիսկայի գալուստը մեզ բնավ պետք չէ, մեզ եղած մի Գալուստն էլ արդեն իսկ շատ է:




Լրահոս