ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մինչեւ 2014-ի ավարտը «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը պատրաստվում է կատարել 10 մլն դոլարի ներդրում, կահավորել 20 հազար ավտոկայանատեղի, իսկ ընդհանուր տեսախցիկների թիվը կանցնի 5 հազարը»:

Վազգեն Հարությունյան «168 ժամ»

Ընկերության տնօրենը գեղեցիկ թվեր է ներկայացնում, սակայն տրամաբանական հարց է առաջանում. որտեղի՞ց ընկերության սեփականատիրոջը 10 մլն դոլար: Չէ՞ որ նման խոշոր գումարը հենց այնպես չեն ներդնում, այն էլ «ապահով Հայաստանում», որտեղ ներդրողը կակնկալի իր ներդրածի տասնապատիկը քերել: Իսկ քերելու են, բնականաբար, ժողովրդից, եւ հերթական ապօրինի որոշման արդյունքում մի խումբ հղփացած անձինք կունենան գերշահույթներ բացահայտ թալանի միջոցով, իսկ հանրության առջեւ պարզապես ցուցադրության կհանեն իրենց ընկերության «ղեկավարներին», որոնք էլ կփորձեն օրինական աշխատելու տպավորություն գործել:




Լրահոս