Արցախին նվիրված քննարկում Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչՌոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականությանինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում»վերնագրով կազմակերպված քննարկմանը նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմԱդրբեջանի կողմից սանձազերծված  լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանինառնչվող խնդիրներին:

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների ընթացքը և դրա հետևանքները։ Նաընդգծել է  բանակցային սեղանի շուրջ որպես հավասար կողմ Արցախի վերադարձի կարևորությունն ու ԼՂՀ միջազգայինճանաչման անհրաժեշտությունը:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև տարածաշրջանային փորձագետ Փիթեր Դեբինսը, ով 2005 թ. աշխատել էԱդրբեջանում որպես խորհրդատու պաշտպանության ոլորտում:

Դեբինսը ներկայացրել է իր դիտարկումները կապված Ադրբեջանի էներգետիկ պաշարների, երկրի բարդ տնտեսականիրադրության, ռազմական ոլորտի ծախսերի և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ:

Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին:

Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր Global Research Center Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերինկազմակերպության հիմնադիր Վիլեն Խլղաթյանը,մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, ինստիտուտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ,ամերիկահայ համայնքի անդամներ:




Լրահոս