Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնին, ով Երևանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու համար:

Հանդիպման սկզբում՝ Գագիկ Բեգլարյանը ողջունելով  Բիշար Աբդիրահման Հուսեյնին, կարևորեց Հայաստանի անդամակցությունը Համաշխարհային փոստային միությանը և ընդգծեց, որ այն նպաստում է  մեր երկրում փոստային ծառայության զարգացմանը:

a50e8e16-4ada-49a8-9c20-cf0b54618079

Բիշար Աբդիրահման Հուսեյնին  շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար նշեց, որ Հայաստանում գտնվելու օրերին այցելել է մի շարք փոստային գրասենյակներ, «Հայփոստի» ուսումնական կենտրոն և հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի փոստային կապի ոլորտի առանձնահատկություններին։ Նա  բարձր գնահատեց Հայաստանի փոստային ծառայությունների մատուցման որակը և նկատեց, որ կան բոլոր հնարավորություններն այն առավել զարգացնելու համար:

52008624-ae32-4d91-a42d-1c47d2653120

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Համաշխարհային փոստային միության կողմից փոստային ոլորտում  բարեփոխումներ  իրականացնելու նախաձեռնությանը: Բիշար Աբդիրահման Հուսեյնին նշեց, որ դրանք միտված են բոլոր 192 անդամ երկրների համար հավասար դաշտ ստեղծելու հնարավորությանը:  Հանդիպման վերջում Գագիկ Բեգլարյանը վստահություն հայտնեց, որ «Ընդունելով մարտահրավերները» խորագրով համաժողովը փոստային ծառայությունների զարգացման և առաջընթացի կարևոր պայման կլինի:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս