Երկու օր հետո ավարտվելու է Արմավիրի մարզի կարկուտից տուժածների համար ստեղծված դրամահավաքը: Ի դեպ, «Բնական աղետից տուժածների հիմնադրամի» հաշվեհամարին փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմում է 240 միլիոն դրամ: Հիմնադրամի հաշվեհամարին բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել մինչեւ օգոստոսի 15-ը, ինչից հետո համապատասխան հանձնաժողովը կքննարկի, թե ինչ կարգով է գյուղացիներին բաժանվելու գումարը: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում մոտ 13 հազար գյուղացիական տնտեսություններին կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ:
ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ