«Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժումն այսօր Ազատության հրապարակում ընթերցեց ՀՀ նախագահական նստավայրին ուղղված պահանջները, ապա որոշեցին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26:
Սակայն ճանապարհին ոստիկանները պատնեշներ կազմեցին խոչընդոտելով ցուցարարների հետագա ընթացքը
պատճառաբանելով, թե հավաքն արտոնված չէ: Որոշ ժամանակ անց կարմիր բերետավորների և ցուցարարների միջև բախումներ սկսվեցին, տասնյակ ցուցարար բերման ենթարկվեց, որոնց թվում կային նաև լրատվամիջոցի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, վարչական պատասխանատվության է ենթարկվել 42 անձ: