Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասի խաղն ընթացիկ մրցաշրջանում հաջող է ստացվում: Կոստա Ռիկայի հավաքականի ֆուտբոլիստն իսպանական ակումբի շարքերը համալրել է ԱԱ-2014-ից հետո, սակայն մինչև հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասի հեռանալը, նա չուներ բավարար խաղային պրակտիկա:
Ընթացիկ մրցաշրջանից Կեյլորը դարձել է մադրիդցիների հիմնական դարպասապահը, և այժմ նա «Ռեալ»-ի ամենահուսալի դարպասապահն է վերջին 20 տարիների ընթացքում: