Ավելի բարձր տոնով խոսելը Ձեր ո՛չ հմայքն է ավելացնում, ո՛չ էլ Ձեր փաստարկն է ավելի ուժեղացնում. Էդ. Շարմազանովը` Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած 4-օրյա պատերազմին և հայտարարեց, որ նախկին փակ քննարկումն այնքան էլ արդյունավետ չի եղել, դրանից հետո իրադարձություններ են կատարվել, և անհրաժեշտ է վարչապետի ու անձամբ պաշտպանության նախարարի հետ փակ քննարկում կազմակերպել, և ոչ թե առանձնասենյակում դետատետ հանդիպում:

«Բազմաթիվ հարցեր կան մտահոգիչ, որոնք մենք չենք բարձրաձայնում՝ հաշվի առնելով հարցի նրբությունը, և կան հարցեր, որոնք տիրաժավորման ենթակա չեն»,- ընդգծված տոնայնությամբ ասաց Ն.Զոհրաբյանը:

«Ավելի բարձր տոնով խոսելը Ձեր ո՛չ հմայքն է ավելացնում, ո՛չ էլ Ձեր փաստարկն է ավելի ուժեղացնում: Եթե ցածր տոնով էլ ասեք, ես կլսեմ, կհասկանամ»,- նկատեց Է.Շարմազանովը՝ հավելելով, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ կքննարկեն և կտեղեկացնեն:




Լրահոս