Հրապարակ. Երիտասարդն ինքնասպան էր եղել աղջկա հետ հեռախոսազրույցից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ” օրաթերթն այսօրվա համարում անդրադառնում է երեկ ՀՀ կառավարության 3-րդ շենքում տեղի ունեցած ինքնասպանությանը և գրում է.
“Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքևում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից: Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության եւ գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը: Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաև քեռին, որն ապրում է Եղվարդում: Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով “Շանթ” հեռուստաընկերության “Ով է ուզում դառնալ միլիոնատեր” նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց և 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ, նախարարի մորաքրոջ թոռն էր: Ըստ շրջանառվող լուրերի, տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ: Որոշ տեղեկությունների համաձայն, այն պահին, երբ տղան ցած է նետվել, նրա բջջայինը դեռ անջատված չի եղել եւ դրված է եղել պատշգամբին: Հայկ Հայրապետյանի աշխատասենյակը գտնվում էր 5-րդ հարկում:
 “Մենք բաժնում նստած էինք: Նա լավ տրամադրություն ուներ: Առավոտյան խոսել ենք հետը: Տրամադրության փոփոխություն չի նկատվել,- պատմում է բնապահպանության նախարարության աշխատակից Սամվել Գալստյանը, որը հանգուցյալ տղայի հետ միևնույն աշխատասենյակում էր նստում:
 – Նա դուրս եկավ սենյակից, ինչպես հետո իմացանք, երևի բարձրացավ մի հարկ վերև, և այլևս նրան չտեսանքե: 
 
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Հրապարակ”-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Shamshyan .com-ի




Լրահոս