Միջազգային հեղինակավոր ,Մուդիսե վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի՝ Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը:
“Մուդիս”-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է “կայուն” Ba2՝ նախորդ տարվա “բացասականի” փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ: Կազմակերպությունը նաեւ վերանայել է ազգային արժույթի առաստաղը՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն:
Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: