Նախարարներից բիզնես կարգով ճամփորդելու իրավունք կունենան միայն ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում գրեթե պատրաստ է օրենսդրական փաթեթը, որով սահմանվելու է պաշտոնական գործուղումների համար ավիատոմսերի ձեռքբերման կենտրոնացված համակարգը։ Այսինքն՝ կառավարությունն օրենքի ուժով է անցնելու խնայողական ռեժիմի։ Այդ նպատակով հատուկ համակարգ է ստեղծվելու, գործադիր մարմինների բոլոր աշխատողները ճանապարհորդելու են միայն էկոնոմ կարգի ամենաէժան ավիատոմսերով՝ չվերադարձվող ու փոփոխության ոչ ենթակա։ Բացառություն արվելու է միայն Անվտանգության խորհրդի անդամների համար։ Այսինքն՝ նախարարներից բիզնես կարգով ճամփորդելու իրավունք կունենան միայն ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները։

Իսկ մյուս նախարարների դեպքում բիզնես կարգի ավիատոմս ձեռք կբերվի միայն ութ ժամից ավելի տևողությամբ չվերթների դեպքում, ինչպես նաև, երբ այդ գումարը վճարելու պատրաստակամություն կհայտնի տվյալ պաշտոնյան իր անձնական միջոցներից։ Հիշեցնենք, որ կառավարության նիստերից մեկում աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը խոսել էր այս մասին։ Եվ քանի որ օրերս պարզվեց, որ տրանսպորտի և կապի նախարարն ու իր օգնականը խիստ թանկ տոմսերով են ճամփորդում, այսինքն՝ հորդորները ոմանց վրա չեն ազդում, գործընթացն արագացվել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս