Իրանի քաղաքացուց բարում գողացել են դրամապանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 20-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Լալագե Հ.-ն և հայտնել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող բարում նկատել է, որ պայուսակը չկա, երբ պայուսակը վերադարձրել են, դրամապանակը մեջը չի եղել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Փաշա Ա.-ին: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Փաշա Ա.-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը, ընկերոջ` 1987 թ. ծնված Զավեն Բ.-ի հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել գողոնը: Կատարվում է հետաքննություն:   




Լրահոս