«Պետք է փորձենք վերացնել կոնֆլիկտների պատճառները». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեսաուղերձ է հղել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Քսենոֆոբիան, ռասիզմը լուրջ խնդիրներ են: Բոլորի համար պետք է ստեղծվեն կյանքի համար արժանի պայմաններ: Այդ պատճառով ես ամբողջովին աջակցում են Ֆորումի գաղափարը: Ստամբուլում հաջորդ ամիս կկայանան հումանիտար ճգնաժամին նվիրված միջոցառումներ: Մենք պետք է փորձենք վերացնել կոնֆլիկտների պատճառները: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վճռականորեն մտադիր է վերջ դնել բռնությանը»,-ասել է Պան Գի Մունը:

Նա նաև նշել է ողջ աշխարհում վստահության և փոխըմբռնման կարևորությունը: «Այդ գործին պետք է ներգրավվեն նաև լրագրողները»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:




Լրահոս