Ռոբենը կարող է խաղալ «Բորուսիա»-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի ֆիզիկական պատրաստվածության մասին նոր տվյալներ են ի հայտ եկել:  Մյունխենի «Բավարիա»-ի մարզչական շտաբը և երկրպագուներն այդ առումով լավ նորություններ են ստացել:

32-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Գերմանիայի Գավաթի եզրափակչին, որը կկայանա մայիսի 21-ին: Խոսեպ Գվարդիոլայի թիմը տիտղոսի համար կհանդիպի Դորտմունդի «Բորուսիա»-ին:




Լրահոս