ՀՀ տարբեր պաշտոնյաներ շարունակում են օգտագործել պաշտոնները իրենց մասնավոր բիզնեսի շահերը առաջ տանելու համար. ԱՄՆ Պետդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2015 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանի կառավարությունն այդպես էլ արդյունավետ պայքար չի մղում կոռուպցիայի դեմ: Ըստ զեկույցի՝ ՀՀ պաշտոնյաները հաճախ են ներգրավվում կոռուպցիոն գործընթացներում եւ մնում անպատիժ: Զեկույցի հեղինակները արձանագրել են, որ չնայած որոշ բարեփոխումների՝ կոռուպցիան Հայաստանում կրում է համատարած բնույթ:

«Չնայած օրենքը արգելում է կառավարական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ընկերությունների գործադիր տնօրենները եւ օլիգարխները շարունակում են Ազգային ժողովում զբաղեցնել աթոռներ, եւ կառավարության տարբեր պաշտոնյաներ շարունակում են օգտագործել իրենց պաշտոնները իրենց մասնավոր բիզնեսի շահերը առաջ տանելու համար»,- նշված է զեկույցում:




Լրահոս