«Հայկական կողմի համար անընդունելի է անցկացնել երկորդ հանարքվեն ԼՂ անկախության համար», հղում կատարելով Arminfo-ին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի խոսքերն է մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցը: Այնուհետը կայքը գրել է, որ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայկական կողմը չի հավակնում « ԼՂ հինգ օկուպացված տարածքներին», ինչպես նաև հավելել.
«Այն ժամանակ, երբ աշխարհը ճանաչի Ղարաբաղը, մենք կվերադարձնենք մեր հողերը, որոնք ունենալու իրավունքը մենք չունենք, մենք այդ հողերը չենք ցանկանում, դա ընդամենը բուֆերային գոտի է, մեր անվտանգության երաշխիքը»,-հայտարարել է Նաղդալյանը:
«Հայկական խորհրդարանի փոխխոսնակը բացահայտորեն խոստովանել է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքներն ու դրանք ունենալու իրավունք չունի: Փոխխոսնակի այս հայտարարությունը բողոքի ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում, իսկ «Ղարաբաղի անջատողականները» նրան մեղադրեցին «պարտվողականության» մեջ: Բացի այդ, Հայաստանի քաղաքական գործիչները պահանջեցին վերանայել Հերմինե Նաղդալյանի՝ զբաղեցնող պաշտոնի անհապատասխանության մասին հարցը», -մեկնաբանել է ադրբեջանական կայքը:
Այսպիսով ստացվում է, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակն իր անպատասխանատու մտքերով զվարճացրել է Ադրբեջանին: Նա վատ դրության մեջ է դրել մեր երկրին: Մնում է հուսանք, որ Հերմինե Նաղդալյանը կհասկանա իր սխալը և շուտափույթ ներողություն կխնդրի:
Հավելենք, որ մամուլը գրել էր, որ 1990-ականներին Հերմինե Նաղդալյանի գործունեության վերաբերյալ ուշագրավ դրվագ է պատմել: Ըստ այդմ՝ 1989-91թթ. ՀՀ կոոպերատիվների միության գործադիր տնօրեն Հերմինե Նաղդալյանը ազատամարտի ժամանակ զբաղված է եղել Ղարաբաղից Հայաստան ազնվամորի բերելով: Ընդ որում՝ տիկին Նաղդալյանն արկղերով ազնվամորին բերել է ոչ թե ավտոմեքենայով կամ ավտոբուսով, այլ՝ Ղարաբաղից Հայաստան վիրավորներ տեղափոխող ուղղաթիռներով՝ շատ հաճախ պահանջելով, որ այնքան վիրավոր վերցնեն, որ արկղերի համար էլ ուղղաթիռում տեղ մնա