Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթել է «Ռեն»-ին: Այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել Զլատան Իբրահիմովիչը: Եվրոպայի թոփ 6 առաջնությունների կտրվածքով շվեդ հարձակվողը գոլերի քանակով հավասարվել է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսին:
Ուրուգվայցին 34 գոլ է խփել 32 հանդիպումներում, իսկ Իբրահիմովիչը՝ նույնքան գոլ 28 խաղերում: Հիշեցնենք, որ լավագույն ռմբարկուն ստանալու է Ոսկե խաղակոշիկ մրցանակը: