Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին 63 համարի երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները շարունակում են մնալ հանրային քննարկումների առանցքում: Մինչ իրավապահ համակարգը շտապեց հայտնել, թե կատարվածը ահաբեկչություն չէ, այլ կենցաղային հողի վրա տեղի ունեցած պատահար, հասարակությունը կասկածներ ունի, որ իրավապահները թաքցնում են իրողությունը` ավելորդ խուճապ չառաջացնելու համար:«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:
-Պարո՛ն Երիցյան, ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հաջորդ օրը ՀՀ քննչական կոմիտեն եւ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեցին՝ հայտնելով, թե կատարվածը ահաբեկչություն չէ: Ըստ Ձեզ մեկ օրվա մեջ իրավապահ համակարգը կարո՞ղ էր պարզել` դա ահաբեկչություն է, թե ոչ: Ի վերջո, ըստ տեղեկությունների՝ պայթուցիկ սարքով ավտոբուս նստած քաղաքացին չկա, եւ նրա նպատակները, ըստ էության, ոչ ոքի հայտնի չեն:
-Դրանով զբաղվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, եւ այս հարցին պետք է պատասխանեն իրենք: Ես եղել եմ դեպքի վայրում, ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակների նախարարությանը, մենք այնտեղ կատարել ենք մեր խնդիրները: Մեր՝ դեպքի վայրից գնալուց հետո այնտեղ մանրամասն զննություն են կատարել: Եվ ես այս հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ դա իմ իրավասություններից դուրս է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան