Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին, ժամը 21.40-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Անուշ Վ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

***

Ապրիլի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Տոյոտա Վիտզ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհի բանուկ մասով անցնող՝ 2006 թ. ծնված Մովսես Մ.-ին, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ապրիլի 29-ին ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ, ժամը 15.45-ի սահմաններում, «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենան Բերդաշեն-Ամասիա ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

***

Ապրիլի 28-ին, ժամը 04.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու 39 հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աշտարակի Մաշտոցի փողոցի 65 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս