Վարդենիսում վթարից տուժած 2 ամյա երեխան գլխուղեղի ցնցում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ,  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած  2014թ. ուղևորը: Երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից:

Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Վիճակը գնահատվում է բավարար: Ստանում է կոնսերվատիվ բուժում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ քննարկել է երեխայի բուժման հետագա քայլերը:




Լրահոս