“ՉԻ” տեղեկություններով՝ մոտակա օրերին ակցիաներ են սկսվելու ընդդեմ “Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող ,Փարքինգ սիթի սերվիսի”։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ակցիայի հեղինակները ընկերությունից ճշտել են՝ արդյո՞ք վարորդը կարող է վճարել մի քանի ամսվա համար, և իր մեքենան ամիսներ շարունակ կայանած թողնել ավտոկանգառում։ Ընկերությունից դրական պատասխան են տվել, ինչից հետո ակցիան նախաձեռնողները բոյկոտի բավականին յուրօրինակ տարբերակ են ընտրել։ Վերջիններս որոշել են գնալ գյուղերից և մարզերից հին չգործող ավտոմեքենաներ հավաքել և բերել ու դրանք կայանել Երևանի փոքր կենտրոնում։ Այդպիսով նրանք պատրաստվում են “զբաղեցնել” Երևանի կենտրոնական փողոցների ավտոկանգառների մեծամասնությունը, իսկ այն երևանցիները, որոնք մուծած կլինեն գումարները և չեն գտնի ազատ ավտոկանգառներ՝ ստիպված կլինեն դժգոհության ալիք բարձրացնել”,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։