ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այգու այս տարածքի բարեկարգման եւ կանաչապատման համար եւս համալիր մոտեցում են ցուցաբերել: Վստահ եմ, որ այս տարածքը, ինչպես երեւանցիների, այնպես էլ Երեւանի հազարավոր հյուրերի համար կդառնա ամենասիրված հանգստի գոտիներից մեկը»:

Տարոն Մարգարյան

Երեւանցիների համար սիրված մշակութային հուշարձան կարող էր մնալ նաեւ Փակ շուկան, որը նույն քաղաքապետի թույլտվությամբ կամ նրա իսկ ապաշնորհության արդյունքում վերածվում է հերթական լֆիկական օբյեկտի, եւ Տ. Մարգարյանն այստեղ անզոր է: Երեւանցիների համար սիրված են նաեւ իրենց փողոցները, որոնք արդեն իրենցը չեն, այլ Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը եւ մի քանի հաստավիզ օլիգարխներինը, որոնք անխնա թալանելու են վարորդներին: Այստեղ էլ Տ. Մարգարյանն անզոր գտնվեց: Իսկ զորեղ գտնվեց միայն Կոմիտասի այգու տարածքում ինչ-որ խեղճուկրակ օբյեկտի նկատմամբ, որը կարծես թե ոչ ոքի չէր էլ խանգարում:




Լրահոս