ՀԱՐՑ. Մոտ 15 տարի է՝ երրորդ կարգի հաշմանդամ եմ եւ չեմ աշխատում: Խնդրում եմ տեղեկացնել, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ զբաղվածության պետական ծառայությունում գրանցվելու համար: Եվ կցանկանայի իմանալ՝ հաշմանդամության կարգ ունեցող անձինք արդյոք պետք է լրացուցիչ փատաթղթեր ներկայացնեն տվյալ ծառայությունում հաշվառվելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Զբաղվածության պետական ծառայության կենտրոնում հաշվառվել կարող եք՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը՝
1. անձնագիրը կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ,
2. uոցիալական քարտը կամ uոցիալական քարտ չունենալու մաuին տեղեկանքը,
3. կրթություն ունեցողները` կրթության մասին փաստաթուղթը:
Ինչ վերաբերում է հաշմանդամության կարգին, ապա նշենք, որ աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող հաշմանդամ անձը, վերը նշված փաuտաթղթերից բացի, ներկայացնում է նաեւ հաշմանդամության փաuտը հավաuտող տեղեկանք եւ վերականգնողական անհատական ծրագիր:
նախարարության զբաղվածության
պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է՝ ինչ են մտածում մեր «մեծամեծերն» այս եւ նմանատիպ այլ ցավոտ հարցերի շուրջ: Ի՞նչ են կարծում, ինչպե՞ս պետք է ապրի հաշմանդամություն ունեցող եւ աշխատանք չունեցող քաղաքացին, երբ օր օրի ահագնացող գնաճն ուղղակի աղքատության շեմին է հասցնում խեղճուկրակ մարդկանց: