ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձն ունի հաշմանդամության կարգ եւ  անհատ ձեռներեց է, ապա, ըստ օրենքի, որեւէ արտոնությունից կարո՞ղ է օգտվել:

Ռաֆիկ Պողոսյան (51 տարեկան, ատամնաբույժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ռ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված՝ «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգ»-ի 16 հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ՝
ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով,
բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար՝ բազային տուրքի 6-ապատիկի չափով,
գ) կնիք ձեռք բերելու համար՝ կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:

«Հատուկ կարիքներով մարդկանց
աջակցության» կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեպետ օրենքով արտոնություններ են սահմանված, բայց հաճախ հաշմանդամ ձեռներեցները դրանցից չեն օգտվում կա՛մ տեղեկացված չլինելու, կա՛մ էլ համապատասխան պաշտոնյաների անբարեխղճության պատճառով:




Լրահոս