ՀՔԾ-ն փորձում է փրկե՞լ Գորիսի ոստիկանապետին. «Ժողովուրդ». (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել: Արդյունքում Գորիսի բնակիչ Արթուր Գեւորգյանը կալանավորվել էր: Սակայն իրականում միջադեպի իրական հեղինակը եղել էր ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը, որը նախ ծեծի էր ենթարկել իրեն հակաճառած երիտասարդին, այնուհետեւ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցել: armlur.am-ը հրապարակել էր այս միջադեպի տեսագրությունը:

ՀՔԾ-ն այն ուղարկել էր փորձաքննության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահ այդ կառույցը օրեր առաջ ստացել է փորձաքննության եզրակացությունը, որտեղ նշված է, թե իբր տեսանյութում չի երեւում, թե կոնկրետ ովքեր են կռվի մասնակիցները, եւ, առհասարակ, ով ում է հարվածում: Կարելի է ենթադրել, որ ՀՔԾ-ն այսպիսով հող է նախապատրաստում քրեական գործը կարճելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս