Մենք չենք սպառնում, ճշմարտությունն ենք ասում. Չավուշօղլուն՝ Եվրամիության հասցեին Անկարայի սպառնալիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան ընդունում է հակաահաբեկչական օրենսդրության փոփոխման մասին Եվրամիության պահանջը, որն առաջադրվել է որպես պայման՝ առանց վիզային ռեժիմի սահմանման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ Թուրքիան չի ընդունում ճնշումներ և չի գնա զիջումների:

«Վիզային ռեժիմի հեշտացումը Թուրքիայի քաղաքացիների բնական իրավունքն է: Դա զիջողություն չէ: ԵՄ որոշ թեկնածու երկրների քաղաքացիների այդ իրավունքը տրամադրվել է դեռևս մինչև ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների սկիզբը»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրք դիվանագետը նաև հերքել է Եվրամիության հասցեին Անկարայի կողմից սպառնալիքների մասին Եվրամիության ներկայացուցիչների խոսքերը:

«Մենք չենք սպառնում: Մենք պարզապես ճշմարտությունն ենք ասում: Առավելագույնը, որը մենք քննարկում են ներկայումս, վիզային ռեժիմի տարրական պարզեցումն է, և ոչ թե ԵՄ անդամակցությունը: Յուրաքանչյուրը պետք է պահի իր խոստումը»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն հավելել է, որ Եվրամիությունը չի կարող գլոբալ խաղացող դառնալ և տնտեսական խնդիրներ լուծել առանց Թուրքիայի մասնակցության:




Լրահոս