Ֆրանսիայի կառավարությունը EgyptAir-ի ինքնաթիռի անհետացման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի կառավարությունը EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320-ի ողբերգության կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն կանցկացնի, փոխանցում է The Guardian-ը:

Հինգշաբթի օրը գիշերը ինքնաթիռն անհետացել էր ռադարներից և ընկել Միջերկրական ծովը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց էր ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ, որի ընթացքում համաձայնության էին եկել ինքնաթիռի անհետացման հանգամանքների հաստատման համար համագործակցելու շուրջ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռադարներից կորած և ծովն ընկած EgyptAir-ի ինքնաթիռն աղետի նշաններ է ուղարկել:




Լրահոս