Մերկելը պատասխանել է Էրդողանի վերջնագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիան պետք է իրականացնի Եվրամիության հետ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցով համաձայնագրերը՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին:

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, Մերկելն ընդգծել է, որ թուրքական կողմը դեռևս չի իրականացրել 72 պայմանները, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի չեղարկման համար: Նա նաև հիշեցրել է, որ բոլոր հարցերը Բրյուսելն ու Անկարան կքննարկեն բանակցությունների ընթացքում:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է խզել Եվրամիության հետ փախստականների հարցով համաձայնագիրը:Մարտի 18-ին ստորագրված համաձայնագրով՝ ծովով Հունաստան ժամանած բոլոր անօրինական փախստականները պետք է վերադառնան Թուրքիա: Բացի այդ, Բրյուսելը  6 միլիարդ եվրո կտրամադրի Անկարային:




Լրահոս