ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը:
Պատգամավորի ներկայացրած նախագծով սահմանվում էր, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում:
Կառավարության բացասական եզարկացության մեջ ասված է, որ նախագծով կարգավորված չեն սեռաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կարգավիճակի հետ կապված, զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործման ընթացակարգերը, մասնավորապես դրանք օգտագործելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, նրանց իրավունքները և պարտականությունները,զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործմամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, սեռաբջիջների օգտագործման արդյունքում ծնված երեխայի կարգավիճակը, որդեգրման դեպքում` դրա առանձնահատկությունները: Եզրակացության մեջ նշված է նաև, որ նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից: