Համբուրգում բուժվող հայ զինծառայողի վիճակում թեթևակի դրական տեղաշարժ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-­ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ աշխտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են: Մայիսի 30-­ին կիրկանացվեն միջնորմի, շնչափողի, բրոնխների և թոքերի խորացված հետազոտություններ: Կատարվում են նաև ողնաշարի և ողնուղեղի ախտորոշիչ միջոցառումներ:

Վիրավորը ստանում է մասնագիտական բժշկական խնամք: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Գերմանացի բժիշկները` մասնավորապես պրոֆեսորական կազմը, հիացմունք են հայտնել հայ մասնագետների իրականացրած աշխատանքից` սկսած վիրավորման պահից ցուցաբերված առաջին բուժօգնությունից, հիվանդի տեղափոխումից մինչև նեղ մասնագիտական բուժում: «Մեզ մոտ եղած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն հայ բժշիկների կատարածը գնահատել որպես փայլուն աշխատանք»,­նշել է կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանը: Հանգստյան օրերին Արման Լազգիյանի առողջական վիճակը բարելավվել է: Այլևս չունենալով ինտենսիվ մշտադիտարկման և թերապիայի կարիք` նա տեղափոխվել է հիվանդասենյակ:

Արմանը վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել: Կերակրափող­շնչափողային խուղակը ամենայն հավանականությամբ ինքնուրույն փակվել է: Վիրավորների բուժօգնությանը վերաբերող հարցերը շարունակում են առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում մնալ:




Լրահոս