Մոսկվայի հիվանդանոցում հիվանդի հարազատները ծեծել են բժիշկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է դարձել Lifenews-ին, անհայտ մարդկանց խումբը մտել է հիվանդանոց ու դաժանաբար ծեծել բժիշկներից մի քանիսին:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան` ժամը 00:25-ի սահմաններում: Բժշկական հաստատություն է եկել բարձրությունից ընկնելու հետևանքով վնասվածքներ ստացած մի հիվանդ: Բժիշկները հիվանդին տարել են ռենտգեն հետազոտությունների կաբինետ` անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու համար: Մի քանի րոպե անց տղամարդկանց խումբը մտել է հիվանդանոց ու բերել մի տարեց մարդու, որ բողոքում էր որովայնի ուժեղ ցավերից:

Փաստը, որ ռետգենյան հետազոտության համար պետք էր սպասել, բարկրացրել է տղամարդկանց: Գոռգոռոցներով ու վիրավորանքներով հարձակվել են բժիշկների վրա: Կռիվը սկսվել է աշխատասենյակում, ապա շարունակվել հիվանդանոցի միջանցքում:

Հարձակման ժամանակ վիրավորվել է երեք բժիշկ, որոնցից մեկը ավելի ուշ գանգուղեղային ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:




Լրահոս