Ինչի շնորհիվ է էլէներգիայի արտադրման ծավալն աճել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա համեմատ 3,5 տոկոսով ավել էլէներգիա է արտադրվել: Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ այն փաստը, որ էլէնեգիայի արտադրությունը մեր երկրում աճում է, քանի որ բնեղեն արտահայտությամբ արդյունաբերության ճյուղերից միայն հանքարդյունաբերությունն է աճ արձանագրել, մնացածի դեպքում հիմնականում կտրուկ անկումներ ունենք:

Սակայն իրականում էլէներգիայի աճը տեղի է ունեցել Իրան արտահանվող էլէներգիայի ծավալների կրկնակի աճի շնորհիվ: Ինչպես հայտնի է՝ «Երեւան ՋԷԿ»-ը գործում է իրանական գազով, որի դիմաց վճարում է էլէներգիայով: Իսկ էլէներգիայի ներքին սպառումը փաստացի նվազել է: Անցած տարվա առաջին եռամսյակում էլէնեգիայի ներքին սպառումը կազմել էր 1 միլիարդ 606 միլիոն 400 հազար ԿՎտ/ժ, այս տարվա` 1 միլիարդ 543 միլիոն ԿՎտ/ժ-ի դիմաց: Տեղեկացնենք, որ ներքին սպառման անկումը կազմել է մոտ 4 տոկոս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս