«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Երեխաները պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը նրա համար է, որ ավելի բարեհոգի, ավելի բարեհանդես կարողանան մեծանալ, հասնել իրենց նպատակին»,- հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
«ՉԻ» – Այո, երեխաները պարտավոր են մեծանալ, ընդ որում՝ տարեկան առնվազն 4 տոկոսային կետով, իսկ ովքեր այդ պարտականությունը չկատարեն՝ նրանց նկատմամբ տույժեր ու տուգանքներ կկիրառվեն։ Փոխարենը՝ առավել բարեհանդես, մեծագոհ երեխաներին պետությունը կխրախուսի բարեբաստիկ ազնվապարգևներով։
Ի դեպ՝ որևէ մեկը գիտի՞, թե ինչ է նշանակում «բարեհանդես մեծանալ»։ Ամեն դեպքում՝ երևի արժե ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը մի թեթև խմբագրել։ Եվ յուրաքանչյուր բառի դիմաց կամ իմաստը բացատրել, կամ նշել, որ այդ բառն օգտագործել է Գալուստ Սահակյանը։ Այ դա կլինի շատ բարեպիտան գործ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։