ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատներից մեկի աշխատակիցը, կոչումով փոխգնդապետ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու պահին ձերբակալվածը Երեւան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանն է:
«ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետեւողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երեւան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը», -սոցցանցի իր էջում գրել է ՊՆ խոսնակը: