«Սա փողոցային ռազբորկաների խնդիր չէ». ի՞նչ դիրքորոշում ունի Բակո Սահակյանը Սամվել Բաբայանի` ՊԲ հրամանատար նշանակվելու շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ԼՂՀ պաշպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ մեկնել է Արցախ: Մի խումբ արցախցիներ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ պահանջում էին, որ Բաբայանը նշանակվի ԼՂՀ Պնախարար:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ հասկանալու` ինչպիսի դիրքորոշում ունի Բակո Սահակյանը այս պահանջի վերաբերյալ:

«Ի՞նչ է նշանակում մի խումբ մարդիկ, որոնք իմիջիայլոց ապրիլի 3-ից, երբ պատերազմը ընթանում էր, ևանհասկանալի էր` ինչ կլինի, արդեն սկսել էին այդ սադրիչ գործողությունները, և փորձում էին ինչ-որ քաղաքական շահարկումներ անել: Կա հստակ ձևավորման կարգ. սա փողոցային ռազբորկաների խնդիր չէ, երբ որ 20 մարդ, 30 մարդ ճվճվում են, որպեսզի պաշտպանության նախարար նշանակվի իրենց ճնշումներ տակ: Այդպիսի բան չի լինում: Սա անօրինական է, սա սադրանք է: Ի՞նչ է նշանակում պաշտպանության նախարար պետք է նշանակվի այս մարդ կամ այն մարդը: Պաշտպանության նախարարը բանակի բարձրաստիճան պաշտոնյան է, նշանակվում է ըստ կարգի: Արցախը ժողովրդավարական պետություն է, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավարական պետությունը պետք է խախտի օրենքները»,-մեկնաբանեց Բաբայանը:




Լրահոս