Նման աշխատելաոճով նշանակումներ չեն կատարվում բանակում, այն էլ այս ժամանակահատվածում: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով ԼՂՀ ՊՆ հիմնադիր Սամվել Բաբայանի վերադարձին:
«Եթե խմբերը պետք է նշանակումներ կատարեն, մենք աստիճանաբար նմանվում ենք ցեղախմբի. ես չեմ ցանկանում, որ այդ ոճով առաջ շարժվենք: Մենք գիտենք Սամվել Բաբայանի տեղը, նրա հնարավորություններն ու ունակությունները, և շատ ուրախ եմ, որ պատրաստակամություն է հայտնել հայրենիքի պաշտպանության համար», – նշեց նա:
Անդրադառնալով քննադատություններին` նա ասաց, որ այս տարիների ընթացքում պետք է տեղում լինեին և տեղում ականատեսը լինեին: «Մամուլին հետևելով` հեռվից հետևելով ես չեմ համարում, որ այդ քննադատությունները տեղին են», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան