Թուրքիայի ԱԳՆ-ն «անհետևանք չի թողնի» Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, թուրքական TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը «պետք է հստակ հայտարարի իր դիրքորոշման մասին, որը չի համընկնի Բունդեսթագի որոշման հետ»:
«Անկարան սպասում է, որ Գերմանիայի կառավարությունն այդ հարցով իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի»,-ասել է նա:
Չավուշօղլուն խոստացել է, որ Թուրքիան Գերմանիայի խորհրդարանի բանաձևի դեմ «միջոցներ կձեռնարկի, քանի որ չի կարող լռել»: