ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՖՇՈՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
«Հետք»-ի տեղեկացմամբ` ՀՀ ոստիկանության քննչական խումբը երկու օր առաջ մեկնել է Կիպրոս, որտեղ քննչական գործողություններ պետք է իրականացնի Կիպրոսի դատախազության հետ համատեղ` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին:

«ԳՑՎԱԾ» ՄԻՋՈՑՆԵՐՈՎ` ԵԿԵՂԵՑԻ
Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությանը: Համալիրի գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն ասել է, որ  եկեղեցու մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր տաճարը՝ վարդագույն տուֆով, որը տարվել է Անի քաղաքից: Ճարտարապետը նաեւ հայտնել է, որ համալիրը կառուցվել է 40 խոշորագույն բարերարների ջանքերով: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` նրանց մեծ մասը հիմնականում այստեղից իր բաժին տուֆ քարն է ուղարկել, սակայն ռուսաստանահայ գործարարների ու հայաստանցի պաշտոնյաների մի մասն այդ քարը սեփականատերերից վերցրել ու դրա դիմաց չի վճարել:

ՀԱՍԱՆՔ «ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԻՆ»
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը  պատրաստվում է  «կուսակրաց արշավանք» սկսել: Կուսակցության 33-ամյա ղեկավարը զղջում է, որ կուսությունից զրկվել է միայն անցած տարի, դրա համար որոշել է առաջիկայում կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու քարոզչություն անել: «Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու»,-«Առավոտ»-ին ասել է Զախարյանը: Նա հայտնել է, որ հայ ավանդական աղջկա կարծրատիպերը կոտրելու համար ինքն ու իր կուսակցությունն աղջիկների հետ քննարկումներ ու հավաքներ է կազմակերպելու. «Համոզված եմ, որ բոլոր հայ աղջիկները հենց դրան են սպասում, որ վերջապես ձերբազատվենք էդ հիմարությունից»:

ԴԱՏԱՐԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 20-ին` ՀՀ անկախության տոնի նախօրեին, միանգամից սպասվում է երկու հավաք` մեկը Շառլ Ազնավուրի հրապարակում` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, մյուսը` Ազատության հրապարակում` «Ժառանգության» կազմակերպմամբ: Ի դեպ, վերջինս, դիմելով քաղաքապետարան, անցած մեկուկես ամսվա համար Ազատության հրապարակը «բրոնյա» էր արել, սակայն այդպես էլ որեւէ լուրջ հանրահավաք չկազմակերպեց: Ակնկալելի է, որ այս անգամ եւս վերը նշված ուժերն իրարից ընդամենը 200 մետր հեռավորության վրա  կխոսեն անկախության` բարձրագույն արժեք լինելուց եւ ազգային-ազատագրական դատարկաբանություններից: Ցավոք, սա առավելագույնն է, ինչին ընդունակ են այսօրվա քաղաքական ուժերը:




Լրահոս