Երևանի մշակութային կրթօջախների սաները բացօթյա բաց դաս են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային տները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները բացօթյա բաց դասեր են անցկացրել։

Մշակութային կրթօջախների շենքերի առջև անցկացված արդեն ավանդական դարձած մշակութային բաց դասերին մասնակցել են կերպարվեստի, պարարվեստի, ինչպես նաև երաժշտական խմբակների աշակերտները։

Ինքատիպ այս միջոցառմանը մասնակից են դարձել նաև անցորդ քաղաքացիները, ովքեր նշել են, որ մշակութային նմանատիպ միջոցառումները վառ գույներով են լցնում մայրաքաղաքի ամառային առօրյան, ինչը միաժամանակ և´ հաճելի է, և´ կարևոր:




Լրահոս