Վարչապետը տասը օր տվեց նախարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նախագիծ, համաձայն որի, առողջապահության նախարարությանն ամրացված 26 ավտոմեքենա կվերցվի նախարարությունից և կամրացվի վարչությանը` այն հետագայում օտարելու նպատակով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց, որ բոլոր նախարարներն էլ տասը օրվա ընթացքում այս գործընթացն ավարտեն և ներկայացնեն այն մեքենաների ցանկը, որը պետք է կրճատվի:




Լրահոս