Ինչ խնայողություններ է իրականացրել քաղաքաշինության նախարարությունը և ինչի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից փորձեց պարզել, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո իրենց գերատեսչությունում ինչ խնայողություններ են իրականացրել ու ինչի հաշվին: «Մեզ մոտ եղել են մեքենաների կրճատումներ. 19-ից հիմա ունենք 11: Այսինքն՝ այդքան շատ չեն էլ եղել, բայց զգալի կրճատվել է: Առաջարկներ ձեւավորել ենք:

Կառուցվածքային որոշակի փոփոխություններ կանենք ներսում, որը հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ լինել, բայց մենք այս պրոցեսը սկսել էինք դեռեւս 3 ամիս առաջ, մենք առաջին քայլը արեցինք. միավորեցինք հանրապետության երկու` Ճարտարապետության եւ Թամանյանի թանգարանները, եւ այդ տեսակ խոշորացումներ վարչությունների ներսում եւս շարունակելու ենք»,- պատասխանեց Սարգսյանը:




Լրահոս